Թուրքիայում ձերբակալել են ԴԱԻՇ-ի 3 դահճի


Թուրքիայում ձերբակալել են ԴԱԻՇ-ի 3 դահճի
Օգոստոս 13 17:10 2017

Շանլըուրֆայում ձերբակալվել են 3 անձիք՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման համար սպանությունների իրականացման կասկածանքով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Ձերբակալության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է զենք, որը կիրառվել է Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունների համար։

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները ծրագրել էին հարձակում ԴԱԻՇ-ի հակառակորդների դեմ։ Նրանք «գործուղված» են եղել Ռաքքայից։