Իրանի խորհրդարանը հավանություն է տվել հրթիռային ծրագրի ծախսերի մեծացմանը


Իրանի խորհրդարանը հավանություն է տվել հրթիռային ծրագրի ծախսերի մեծացմանը
Օգոստոս 13 15:32 2017

Իրանի խորհրդարանը մեծացրել է հրթիռային ծրագրի ծախսերը՝ Թեհրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խստացմանն ուղղված պատասխանի շրջանակում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Օգոստոսի 13-ին իրանցի պատգամավորների մեծ մասը կողմ է քվեարկել նոր օրինագծի ընդունմանը։ Քվեարկության արդյունքում 240 պատգամավոր կողմ է քվեարկել, մեկը ձեռնպահ է մնացել։ Ընդհանուր առմամբ նիստին ներկա է եղել 247 պատգամավոր։

Խորհրդարանում Իրանի կառավարության ներկայացուցիչ Աբաս Արաղչիի խոսքով՝ օրինագիծը հանդիսանում է խորամիտ, քանի որ չի խախտում միջնորդների վեցյակի հետ կնքված միջուկային գործարքի պայմանները։