Հղիների համար վնասակար մրգերը


Հղիների համար վնասակար մրգերը
Օգոստոս 13 20:34 2017

Հղիության շրջանում կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը, ինչ խոսք, մեր սննդակարգն է:

Հաճախ առողջության բարելավման համար մրցավազքում կամ էլ, պարզապես, բազմազանություն մտցնելու համար հղի կանայք սկսում են մեծ քանակությամբ միրգ օգտագործել: Այդ դեպքերում կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մրգերն են օգտակար ապագա մայրերի համար, իսկ դրանցից որոշներն անգամ կարող են վիժման պատճառ դառնալ:

«Վտանգավոր» մրգերի թվում առաջինն արքայախնձորն է. այն հակացուցված է հղիության ընդհատման վտանգ ունեցող կանանց համար: Բացի այդ, արքայախնձորը կարող է վնասել այն հղիներին, որոնց հղիության ժամկետը տասներիք ամսից պակաս է: Այդուհանդերձ, այս երխու խմբերի մեջ չմտնող հղիների համար արքայախնձորի հյութը բավականին օգտակար է, սակայն այն պետք է օգտագործել չափավոր:

Գիտնականները պարզել են, որ պապայայի խակ պտուղների մեջ պարունակվում են նյութեր, որոնք հանգեցնում են արգանդի կծկվելուն: Եվ, չնայած դրան, հասած պապայան օգտակար է և կարելի է ընդգրկել սննդակարգում:

 

Երեխա կրող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ չի տրվում նաև չարաշահել խաղողի օգտագործումը, քանի որ հղիության պարագայում այս պտուղը կարող է բարձրացնել մարմնի ջերմաստիճանը, ինչը բոլորովին ցանկալի չէ, քանի որ բացասական ազդեցություն կարող է ունենալ երեխայի առողջության վրա:

Վերը նշված խորուրդներին զուգահեռ պետք է հիշել նաև, որ հղի կնոջ ուտելիք մրգերն ու բանջարեղենը պետք է մանրակրկիտ լվանալ, քանի որ կեղևի վրայի միկրոբները կարող են նպաստել այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք հելմինտոզն է կամ պարազիտային տոքսոպլազմոզը: