Ինչպես մեկ ամիս առաջ կանխազգալ սրտի կաթվածը


Ինչպես մեկ ամիս առաջ կանխազգալ սրտի կաթվածը
Օգոստոս 13 20:56 2017

Գիտե՞ք արդյոք, թե ինչն է աշխարհում վաղ մահացության գլխավոր պատճառը: Դա սրտի կաթվածն է: Կյանքի լարվածություն, անառողջ սնունդ ուտելու սովորություն, քրոնիկ անքնություն…Մենքն ինքներս ենք մեծ ներդրում ունենում արհավիրքի հասունանալուն, որը տարեցտարի ավելի վտանգավոր է դառնում:

Այստեղ չենք խոսի առողջ ապրելակերպ վարելու անհրաժեշտության կամ քիչ նյարդայնանալու կարևորության մասին: Կպատմենք միայն այն ախտանիշների մասին, որոնք ձեզ կարող են զգուշացնել սպասվելիք աղետի մասին՝ առնվազն մեկ ամիս առաջ: Ծանոթացեք, թե ինչպիսի աղտանիշներ պետք է հիշել որպես ահազանգող:

Հոգնածություն

Երբ երակները նեղանում են, ձեր սիրտը սկսում է շատ ավելի քիչ արյուն ստանալ, քան նախկինում: Դա բարդացնում է արյունատար համակարգի աշխատանքը: Այդ խնդիրների առաջին դրսևորումն անդադար քնկոտությունն է և ամբողջովին հոգնածության զգացողությունը:

 

Կտրտվող շնչառություն

Եթե ձեր սիրտն անհրաժեշտ քանակությամբ արյուն չի ստանում, դա նշանակում է, որ թոքերն անկարող են ստանալ այնքան թթվածին, որքան, որ սովոր էին:

Այս երկու համակարգերը սերտորոն կապված են մեկը մյուսից: Մեկը չի կարող բնականոն գործել առանց մյուսի: Այնպես որ, եթե ձեզ մոտ հաճախ են բարդություններ առաջանում հավասարաչափ շնչառության հետ, ապա ավելի լավ է խորհրդակցեք բժշկի հետ և որքան հնարավոր է շուտ:

Թուլություն

Եթե դուք ողջ մարմնով թուլություն եք զգում, ապա դա նշանակում է, որ ձեր երակներում չափազանց քիչ արյուն կա: Ձեր մկաններն անհրաժեշտ քանակությամբ թթվածին և սնուցող նյութեր չեն ստանում: Այնպես որ, եթե ձեզ մոտ առանց ստույգ պատճառի հաճախ է կրկնվում թուլության զգացողությունը, ապա դա ինքնըստինքյան բավականին լուրջ ազդանշան է սիրտ-անոթային համակարգի խնդիրների մասին:

Ճնշում կրծքավանդակում

Եթե ձեզ մոտ առաջանում են ճնշումներ կրքավանդակի շրջանում, այդ հատվածում անհարմարության զգացում, ապա դա շատ վատ է։ Այդ ախտաիշները ժամանակի հետ կարող են ավելի ու ավելի հաճախ կրկնվել, իսկ տանել դրանք դառնալու է առավել դժվար։ Եթե արհամարհեք դրանց, սրտի կաթվածի հետ կհանդիպեք դեմ-դիմաց։

 

Գլխապտույտ և սառը քրտինք

Դեպի ուղեղ արյան անբավարար հոսքը վտանգավոր է կյանքի համար: Եթե ձեզ թվում է, որ ձեր մարմինը հաճախ է պատվում սառը, կպչուն քրտինքով, իսկ դուք հաճախ եք գլխապտույտ ունենում, ապա չեք կարող անտեսել այդ ախտանիշները:

«Սառեցնող» ախտանիշ

Եթե ձեզ մոտ չգիտես որտեղից պարբերաբար հայտնվում են գրիպի ախտանիշներ, ապա դա կարող է վկայել վերահաս սրտի կաթվածի մասին։ Շատ մարդիկ կաթվածից հետո նշում են, որ դրանից մի քանի օր առաջ «ցրտի» անհասկանալի զգացողություն են ունեցել, իրենք «սառել են»։

Ինչ անել վերոնշյալ պարագաներում

 

Եթե դուք զգում եք, որ արդեն այդ ախտանիշներն ունեցել եք անձամբ, կամ դրանք տարել է ձեր մերձավորներից մեկը, ամհապաղ դիմեք բժշկի օգնությանը։ Սրտի կաթվածի կանխման լավագույն եղանակը դրա ախտանիշների վաղ շրջանում բացահայտելն ու կանխելն է։



loading...