Երբ են հիշվում երազները


Երբ են հիշվում երազները
Օգոստոս 13 21:22 2017

Որոշ մարդիկ հեշտությամբ հիշում են, թե ինչ են տեսնում երազներում, իսկ ոմանց էլ դա չի հաջողվում: Ինչո՞ւ է այդպես:

Այս հարցի պատասխանը տվել են Լիոնի նյարդաբանական կենտրոնի ներկայացուցիչները: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են հիշում տեսած երազները, գիշերը երկու անգամ ավելի հաճախ են զարթնում, նրանց ուղեղն ավելի զգայուն է ձայների հանդեպ, ինչպես երազ տեսնելի, այնպես էլ արթուն ժամանակ:

Պերրի Ռաբին իր գործընկերների հետ անցկացրել է հետազոտություն, որին մասնակցել են 41 կամավոր: Նրանց կեսը հաճախ հիշում են իրենց երազները (շաբաթվա մեջ 5 անգամ), մյուսնեը՝ հազվադեպ (ամիսը 1-2 անգամ): Պարզվել է, որ երազների հիշել կամ չհիշելը կապված է գլխուղեղի ակտիվության առանձնահատկությունների հետ: Տոմոգրաֆիայի ընթացքում նրանց մոտ, ովքեր հիշել են երազները, արձանագրվել է ուղեղի տեղեկատվական կնետրոնի ինքնաբուխ աշխատանք:

Ավելի վաղ մեկ այլ գիտնական' Մարկ Սոլմսը, ապացուցել է, որ կապ կա ուղեղի և երազները հիշելու մեջ: Ըստ նրա հետազոտության՝ այս գոտիների վնասվելը խանգարում է պահպանել երազանքների մասին հիշողությունները: