Ինչու եմ ես միայնակ. հարաբերությունների բացակայության 4 պատճառ


Ինչու եմ ես միայնակ. հարաբերությունների բացակայության 4 պատճառ
Օգոստոս 13 19:36 2017

Եթե ունեք խոնարհ բնավորություն, հրաշալի աշխտանք ու սեփական բնակարան և, այդուհանդերձ, դեռևս տառապում եք միայնությունից, ուրեմն խորհելու առիթ կա:

Ինչո՞ւ եմ ես միայնակ: Այս հարցը հաճախ են իրենց տալիս թե երիտասարդ աղջիկները, թե հասուն կանայք: Մեզ էլ են մտահոգում ձեր ապրումները, ուստի կփորձենք բացահայտել կյանքում հարաբերությունների բացակայության 4 հիմնական պատճառ:

Ի՞նչն ինձ հետ այն չէ

1. Դուք դադարել եք փնտրել

Բազմաթիվ գործոններ կան, որոնք ձեզ դարձնում են միայնակ կին և խանգարում են ձեր ճակատագիրը կապել արժանի տղամարդու հետ: Սակայն հիմնական պատճառն այն է, որ դուք դադարել եք փնտրել ձեր ընտրյալին: Իհարկե, հրաշալի կլիներ, որ գեղեցիկ տղամարդն ինքը մոտենար ձեզ, երբ, ասենք, գնումներ եք կատարում մթերային խանութում: Ցավոք, նման սցենարի կարող ենք հանդիպել միայն մելոդրամաներում և ռոմանտիկ կոմեդիաներում:

Հասկացեք, ամենահեշտն անձնական կյանք չունենալու պատճառով թնկթնկալը և որևէ գործողություն չձեռնարկելն է: Եթե դուք ինքներդ չփորձեք գտնել ձեր երկրորդ կեսին, դժվար է ակնկալել, որ նա ինքը ձեզ կգտնի: Պետք է մտածել ոչ թե այն մասին, թե ինչո՞ւ եք միայնակ, այլ՝ ինչ անել, որպեսի գտնել ձեր կանացի երջանկությունը: Օրինակ, սկսեք այցելել երեկոներ, կորպորատիվ և այլ միջոցառումներ, որոնք կարող են առիթ դառնալ հանդիպելու այն միակին, որի մասին այդքան երկար երազում էիք:

2. Դուք խճողվել եք մեկ շրջանակի մեջ

Եթե միշտ այցելում եք միևնույն վայրերը և միշտ նույն մարդկանց ընկերակցությամբ, ապա նոր, հետաքրքիր տղամարդու հանդիպելու ձեր հնարավորությունները բավականին փոքրանում են: Շատ հեշտ է մեկ սոցիալական շրջանակի մեջ խրվելը: Մշտապես նույն շրջապատի հետ շփվելը դառնում է նույնքան սովորական, որքան աշխատանքը, ոճը կամ մասնագիտությունը:

Սակայն սարդոստայնից դուրս պրծնել կարելի է: Սկսեք հետաքրքրվել ձեր համար բոլորովին նոր զբաղմունքով: Հանդիպեք մարդկանց, որոնց հետ վաղուց չէիք շփվել: Նրանց հետ հաճախեք սրճարան, բար կամ ռեստորան, որոնցում նախկինում չեք եղել: Անդամագրվեք ինչ-որ ակումբի կամ թիմի: Ծայրահեղ դեպքում` կազմակերպեք «կույր» ժամադրություն: Բացի այդ, չէ՞ որ դուք գիտեք, թե ինչպես պետք է ծանոթանալ համացանցով և դեռևս չեք մոռացել, թե ինչպես տղմարդու հետ սիրախաղ անել առցանց: Որքան աշխուժություն առաջացնեք ձեր միապաղաղ կյանքում, այդքան շուտ կհանդիպեք ձեր երազանքի տղամարդուն:

 

3. Դուք չափից դուրս սևեռվել եք ձեր միայնության վրա

Հնարավոր է` դուք չափից դուրս ճնշում եք ինքներդ ձեր վրա: Հավատացեք, մշտապես ինքնախարազանումն ու սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը ձեզ չեն մոտեցնի ցանկալի հանդիպմանը: Անշուշտ, գիտեք, որ լավ բաները հաճախ տեղի են ունենում, երբ դրանց բացարձակ չես սպասում: Այնպես որ՝ վերջ տվեք ձեզ ներսից քայքայելուն և սկսեք ապրել ուրախ, լիարժեք կյանքով:

Եթե դուք մշտապես հուսալքման գիրկն եք ընկնում, երբ ձեր ընկերուհիներից մեկն ամուսնանում կամ երեխա է ունենում, ապա ձեզ դժվար կհաջողվի ձերբազատվել չամուսնացածի կարգավիճակից: Խորը շունչ քաշեք, թուլացեք և սկսեք զվարճանալ կյանքով: Շուտով դուք կծանոթանաք ձեր հմայքին արժանի մեկի հետ:

4. Դուք խիստ զբաղված եք

Ժամանակակից կարիերիստ շատ կանայք անգամ չեն էլ կասկածում, որ աշխատանքը կարող է դառնալ անհաղթահարելի խեչընդոտ երկար սպասված երջանկության ճանապարհին: Հնարավոր է այժմ ձեզ համար անգամ դժվար է պատկերացնել, թե ինչպես ժամադրության համար ժամանակ գտնել, և զարմանում եք, թե ինչպե՞ս էիք դրա համար նախկինում ժամանակ գտնում: Եթե դուք գրասենյակում եք «ապրում», իսկ մնացած ողջ ժամանակն անցկացնում եք մարզասրահում, ապա եկել է դադար տալու ժամանակը: Շաբաթվա օրակարգում կետ ավելացրեք, որը կաշխուժացնի ձեր առօրյան, կնպաստի նոր մարդկանց հանդիպելուն և անձնական կյանքը կառուցելու հնարավորություն կտա: