8 հրաշալի խորհուրդ՝ ինքնամոտիվացիայի համար


8 հրաշալի խորհուրդ՝ ինքնամոտիվացիայի համար
Օգոստոս 13 11:04 2017

Մեզանից շատերին չի բավականացնում գործողությունների մոտիվացիան: Եվ կարևոր չէ, դուք ցանկանում եք առաջխաղացում ստանալ աշխատավայրո՞ւմ, թե՞ նվաճել որևէ տղմարդու համակրանքը. մի ակնկալեք, որ դրանում ինչ-որ մեկը ձեզ կօգնի: Որպեսզի հասնեք ձեր նպատակին, պետք է մշտապես ինքներդ ձեզ մոտիվացնեք:

Ինքնամոտիվացումը վճռական դերակատարություն ունի կյանքի ցանկացած դրվագում: Այն ձեզ կստիպի ինչ-որ բան անել ու չթողնել կես ճանապարհին, էլ չենք խոսում՝ ուրիշներին (ամուսնուն, երեխաներին) մոտիվացնելու մասին՝ իրենց նպատակներին հասնելու համար: Եթե զգում եք, որ ձեզ մոտիվացիան չի բավականացնում, ապա ծանոթացեք ներկայացվող 8 խորհրդին:

1. Ձեր հաջողությունը կախված է սեփական սխալներն ընդունելու կարողությունից

Եթե ցանկանում եք հաջողության հասնել ինչ-որ բանում, դուք պետք է ձեզ ստիպեք դա անել քայլ առ քայլ: Ձեր ընկերներն ու ընտանիքը կարող են ձեզ աջակցել ու խորհուրդներ տալ, սակայն, ըստ էության, նրանք ոչինչ չեն անի ձեր հաջողության համար: Եթե դուք, ասենք, ցանկանում եք դառնալ ձեր երկրի թիվ մեկ խոհարարը, ապա պետք է ինչ-որ բան փորձեք պատրաստել ամեն օր՝ չվախենալով սխալներից: Վերջիններս իրականում օգնում են մեզ դառնալու ավելի հաջողակ և ինքնացստահ. չէ՞ որ դրանց վրա, ինչպես հայտնի է, սովորում են: Որքան շատ սխալներ եք գործում, այդքան ավելի փորձառու եք դառնում:

 

2. Մտածեք ձեր ընտանիքի ապագայի մասին

Չնայած փողով երջանկություն չես գնի, դուք պետք է ձեր բարգավաճման մասին մտածեք այսօր, քանի դեռ երիտասարդ եք: Հնարավոր է դեռևս ընտանիք չունեք, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կկազմավորվի մոտ ապագայում, այնպես որ, դեռևս զգալի ժամանակ ունեք, որպեսզի սկսեք կարիերան ու աշխատեք՝ հաջողակ լինելու համար: Բոլոր ծնողները ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները հպարտանան իրենց նվաճումներով: Մտածեք այդ մասին, երբ ինքնամոտիվացիայի պակաս կզգաք:

3. Հույսը դրեք միայն ձեր վրա, և ոչ՝ ուրշների

Մենք հաճախ ենք հույսը դնում մեր ծնողների, ընկերների ու գործընկերների վրա և մեղադրում ենք նրանց, երբ ինչ-որ մի բան չի ստացվում: Այդուհանդերձ, դուք միակն եք, որ պատասխանատու եք ձեր կյանքի ու հաջողությունների համար: Եվ հույսը միայն ու միայն ձեր վրա պետք է դնեք. դա է կյանքի դաժան իրողությունը: Սովորեք ձեր հաջողությունների ու, ընդհանուր առմամբ, կյանքի համար պատասխանատվություն վերցնել և ավելորդ ժամանակ մի ծախսեք ինչ-որ մեկից օգնություն սպասելու վրա:

 

4. Կյանքը՝ ձեր կատարած գործերի արտացոլանքն է

Կյանքը ձեր և ձեր կատարած գործերի անդրադարձն է: Կունենա՞ք արդյոք ձիգ մարմին, եթե դրա համար ոչինչ չձեռնարկեք: Կտեսնե՞ք արդյոք աշխարհը, եթե մշտապես տանը նստեք: Իհարկե՝ ոչ: Գետնին ընկած քարի տակով ջուրը չի հոսում: Փոխեք ձեզ, և ձեր կյանքը կփոխվի:

5. Երազեք վերջնական արդյունքի մասին

Ինքնամոտիվացիայի հաջորդ քայլը ձեր գործունեության վերջնական արդյունքի մասին երազելն է: Երբ աշխատավայրում առաջխաղացում եք ունենում, դուք ոչ միայն ավելի շատ գումար կվաստակեք, այլև ավելի ինքնավստահ և ձեզանով հպարտ կլինեք: Ձեր զուգընկերը ձեզ կարող է ավելի երջանիկ դարձնել, սակայն ոչ՝ երջանիկ: Սովորեք սիրել ինքներդ՝ ձեզ, երջանիկ լինել, աշխատել և վայելել ձեր ջանքերի վերջնական արդյունքը:

 

6. Ձերբազատվեք վիրավորանքներից և ատելությունից

Յուրաքանչյուր մարդ ատում է ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին, և դա բնական է: Բայց վրեժառության ծրագրերն ամենավատն են, ինչը կարող եք անել ցանկացած իրավիճակում: Ատելությունը մոտիվացիայի թիվ մեկ թշնամին է: Դուք ձեր ժամանակի մեծ մասն անցկացնում եք ինչ-որ մեկի կյանքն ավիրելու բոլոր հնարավոր միջոցների մասին մտածելու վրա, առանց հասկանալու, որ իրականում դուք կործանում եք ձերը: Արեք ամեն ինչ, որպեսզի զարգանաք և հաջողակ լինեք կյանքում: Իրականում դա ձեր թշնամիներին «թողություն տալու» լավագուն ձևն է:

 

7. Դուք կարող եք աշխարն ավելի լավը դարձնել

Եթե նրանցից մեկն եք, ով ուզում է փոխել կյանքը, սկսեք ինքերդ ձեզնից: Այն բանից հետո, երբ կդառնաք հաջողակ, օրինակելի կլինեք մյուսների համար: Ինքներդ ձեզ փոխելն ավելի հեշտ է, քան աշխարհը, սակայն՝ դա պակաս կարևոր չէ: Սկսեք սեփական վարքից ու աշխարհայացքից: Մտածեք այն մասին, թե ինչպես եք վերաբերում այլ մարդկանց. բնականաբար, կգաք այն հետևության, որ պետք է սրբագրումներ կատարեք ձեր կենսակերպում ու վարքագծում, և ոչ թե բողոքեք, թե կյանքը դաժան է:

 

 

8. Հետամուտ եղեք ձեր նպատակներին

Լինի դա քաշ գցել, մարմնամարզություն, թե ինչ-որ աշխատանքային նպատակ, համոզվեք, որ դուք հետամուտ եք դրանց: Ցանկանում եք վազե՞լ առավոտյան: Պառկեք քնելու ոչ ուշ, արթնացեք վաղ և հիշեցրեք ձեզ վազքի բոլոր դրական կողմերի մասին: Մենք հաճախ հրաժարվում ենք մեր նպատակներից, քանի որ չենք հավատում սեփական ուժերին: Եթե դուք անինքնավստահ եք, դժվար է առիթ գտնել, որպեսզի արթնանաք վաղ և չտրտնջաք, թե ցանկանում եք լինել բարետես և հարուստ: Պարզապես հավատացեք ինքներդ ձեզ և հետամուտ եղեք ձեր նպատակներին:

 

Ինքնամոտիվացիան շատ կարևոր հանգամանք է կյանքում, քանի որ դուք հենց այն միակ մարդն եք, որը կարող է ստիպել աշխարհին պտտվել ձեր առանցքի շուրջը: Եղեք լավատես և հավատացեք դրականին՝ երբեք չմնալով, սակայն, առանց շարժման: Ցանկանո՞ւմ եք երջանիկ լինել: Եթե այո, ապա կերտեք սեփական երջանկությունն ինքներդ, մի սպասեք, քանի որ ժամանակը շատ սահմանափակ է: