Ինչո՞ւ են կանանց ձգում վատ տղաները


Ինչո՞ւ են կանանց ձգում վատ տղաները
Օգոստոս 13 18:40 2017

Տարածված կարծիք կա, որ վատ տղաները կանանց մոտ ավելի մեծ ընդունելություն են գտնում, քան օրինապաշտ երիտասարդները։ Իսկ բռնկվող և աշխույժ կանայք կարող են հպարտանալ երկրպագուների մեծ թվով՝ համեմատած իրենց հանգիստ հասակակիցների։

Ինչո՞ւ է այդպես։ Բարսելոնյան գիտնականները որոշել են պարզել և բացահայտել են բավականին հետաքրքրական մանրուքներ։

Պրաֆեսոր Ֆերնանդո Գուտիերեսի ղեկավարությամբ իրականացված հետազոտության ընթացքում մասնագետները հարցում են անցկացրել տարբեր աշխուժության և տարբեր աստիճանի նևրոզներով շուրջ հազար հետերոսեքսուալ կանանց և տղամարդկանց շրջանում։

Պարզվել է, որ երկու սեռի նյարդայիններն էլ բավականին հանրահայտ են որպես սիրեկաններ։ Ընդ որում, նյարդային կանայք, չնայած սեփական ուժերի նկատմամբ անվստահությանն ու ընդհանուր տագնապային տրամադրությանը, 34 տոկոսով ավելի երկարատև հարաբերություններ և 73 տոկոսով ավելի շատ երեխա են ունենում, քան հանգիստ բնավորությամբ կանայք։ Փորձագետները գտնում են, որ կնոջ աշխուժությունը տղամարդիկ մեծամասամբ ընկալում են որպես կանացիության հայտանիշ։

 

Միաժամանակ հավասարակշռված-պարտաճանաչ վարքագիծ դրսևորող տղամարդիկ, ի տարբերություն համանման բնավորությամբ կանանց, ավելի հրապուրիչ են համարվել կանանց կողմից։ Մասնագետների կարծիքով՝ դա կապված է այդպիսի տղամարդկանց բարձր աշխատավարձի հետ, դեպի կարգուկանոնը նրանց ունեցած ձգտմամբ և շրջապատի կողմից նրանց՝ որպես վստահելի և լուրջ անձ ընկալելու հանգամանքով։

Բռնկվող մարդիկ, որպես կանոն, ավելի շատ ծանոթներ և կարճաժամկետ զուգընկերներ են ունեցել։ Եվ, քանի որ նրանք ավելի շատ երեխաներ ու ընկերներ են ունենում, գիտնականների կարծիքով, դա վկայում է զարգացման առաջընթացի մասին։

Ճիշտ է, իտալացի փորձագետների մոտ այդ առումով որշակի կասկածներ կան։ Նրանք գտնում են, որ բռնկվող անհատները եղածից ավելի մեծ են ներկայացնում իրենց ընկերների թիվը, քանի որ ի սկզբանե հակված են որոշակի անազնվության։