Իսպանիայում ներգաղթյալների հոսքը եռակի մեծացել է


Իսպանիայում ներգաղթյալների հոսքը եռակի մեծացել է
Օգոստոս 13 15:17 2017

Այս տարի Իսպանիա է ժամանել եռակի ավելի շատ ներգաղթյալ, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ ասվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցում։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

8385 մարդ ծովով հասել է Իսպանիա։ Երկիրը կարող է այդ ցուցանիշով առաջ անցնել Հունաստանից (11713)։ Նման աճը կարող է պայմանավորված լինել այն բանով, որ փախստականներն իսպանական երթուղին ավելի անվտանգ են համարում։

Այս շաբաթ ավելի վաղ հրապարակվել էին կադրեր ներգաղթյալներից, ովքեր նավակով հասնում են Կադիսի լողափ՝ հանգստացողների աչքի առաջ։

Գործակալության հաղորդմամբ՝ այս տարի Իսպանիա ժամանածների թիվը կազմում 11849, մինչդեռ անցած ողջ տարի ժամանել է 13246 մարդ։

«Մարոկկոյի և Իսպանիայի ափերի միջև երթուղին համարվում է առավել անվտանգ, դրա հետ ենք մենք կապում ներգաղթալների թվի աճն այդ ուղղությամբ։ Միանգամայն հավանական է, որ այս տարի Իսպանիան առաջ անցնի Հունաստանից երկիր ժամանած փախստականների թվով»,-ասել է գործակալության մամլո քարտուղար Ջոել Միլմանը։

Օգոստոսի 9-ի դրությամբ՝ Իտալիան ընդունել է 96856 ներգաղթյալի։