Թրամփը դատապարտել է Շառլոտսվիլի բռնությունն ու քաղաքացիներին կոչ արել սիրել միմյանց


Թրամփը դատապարտել է Շառլոտսվիլի բռնությունն ու քաղաքացիներին կոչ արել սիրել միմյանց
Օգոստոս 13 14:50 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է բռնությունը Շառլոտսվիլում։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ընթացքում, որը հեռարձակել է Սպիտակ տունը։

Թրամփը հավելել է, որ քննարկել է տեղի ունեցածը Վիրջինայի նահանգապետի հետ։

«Բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի»,-ասել է նա։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում ոչ ոք չպետք է վախենա փողոց դուրս գալուց։

Նա կոչ է արել ամերիկացիներին սիրել ու հարգել միմյանց։

Տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Շառլոտսվիլի քաղաքային խորհրդի անդամներն արտահերթ հանդիպման ընթացքում բաց քվեարկությամբ ոստիկանապետին տվել են պարետային ժամ հայտարարելու իրավունք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետ Մայք Սինգերը։

Որոշումն ընդունվել է միաձայն։ Նշվում է, որ ոստիկանապետը դեռևս չի օգտվել այդ իրավունքից։