Մահմեդական կնոջը 85 000 դոլար են վճարելու՝ գլխաշորը հանելու պահանջի համար


Մահմեդական կնոջը 85 000 դոլար են վճարելու՝ գլխաշորը հանելու պահանջի համար
Օգոստոս 13 14:17 2017

ԱՄՆ-ում Քիրսթի Պուելլ անունով մուսուլման կինը շահել է դատական գործը, որը հարուցվել էր տեղի կին ոստիկաններից մեկի դեմ: Վերջինս Պուելլից պահանջել էր հանել հիջաբը, որը նա կրում է: Այժմ Լոնգ-Բիչի քաղաքապետարանը ստիպված է լինելու 85 000 դոլար վճարել կնոջը:

Քիրսթի Պուելլը և նրա ամուսինը մեքենայով անցնելիս են եղել, երբ նրանց կանգնեցրել են ոստիկանները. մեքենայի ապակիները փակված են եղել վարագույրով: Կին ոստիկանը ձերբակալել է Քիրսթի Պուելլին, քանի որ բացահայտել է, որ վերջինս խանութներում գողություն է արել:

Պուելլի ամուսինը պնդել է, որպեսզի ձերբակալության փաստը գրանցվի ոստիկանի կողմից, բայց վերջինս դրա փոխարեն պահանջել է, որպեսզի Պուելլը հանի իր հիջաբը:

Դատական փաստաթղթերում որպես հիմնական բողոք նշված է եղել հենց այդ կետը. «Պուելլը ստիպված է եղել փողոցում երևալ՝ առանց իր կրոնական գլխաշորի»: