Ցույց Բարսելոնում՝ ընդդեմ զբոսաշրջիկների


Ցույց Բարսելոնում՝ ընդդեմ զբոսաշրջիկների
Օգոստոս 13 13:54 2017

Բարսելոնում հարյուրավոր տեղացիներ դուրս են եկել զբոսաշրջիկների շրջանում ամենահանրահայտ քաղաքային լողափ Բարսելոնետա՝ ընդդեմ զբոսաշրջիկների ցուցապաստառներով։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Այդ շրջանում գտնվում են բազմաթիվ հյուրանոցներ ու ռեստորաններ, բացի այդ, հանգստացողներին վարձակալությամբ են տրվում շատ բնակարաններ։

Ցույցերի ժամանակ Բարսելոնի բնակիչները հայտարարել են, որ դժգոհ են զբոսաշրջիկների վարքից և այն բանից, որ նրանց պատճառով քաղաքում բնակարանի վարձակալության գներն աճում են։

Առաջին կիսամյակում Իսպանիան սահմանել է օտարերկրացի զբոսաշրջիկների թվով հերթական ռեկորդը. երկիր է ժանանել ավելի քան 36 մլն մարդ։ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի խոսքով՝ զբոսաշրջությունն ապահովում է երկրի ՀՆԱ 11 տոկոսը։