Փոթորիկը Լեհաստանում 5 հոգու մահվան պատճառ է դարձել


Փոթորիկը Լեհաստանում 5 հոգու մահվան պատճառ է դարձել
Օգոստոս 13 13:46 2017

Հանկարծակի փոթորիկը Լեհաստանում 5 հոգու մահվան պատճառ է դարձել, գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Մահացել են 2 աղջիկներ, ովքեր իրենց հասակակիցների հետ հանգստանում էին ամառային ճամբարում։ Ուժեղ քամու հետևանքով գիշերը նրանց վրանի վրա ծառեր են ընկել։ Եվս քսան երեխա վնասվածքներ է ստացել։

3 մարդ նույնպես մահացել է ծառերի ընկնելու հետևանքով։

Փոթորկի հետևանքով շուրջ կես միլիոն տուն հոսանքազրկվել է Լեհաստանի հյուսիսային ու հարավային շրջաններում։