Օբաման պատրաստվում է մեծ քաղաքականություն վերադառնալ


Օբաման պատրաստվում է մեծ քաղաքականություն վերադառնալ
Օգոստոս 13 13:25 2017

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է մեծ քաղաքականություն վերադառնալ, որպեսզի օգնի դեմոկրատներին 2016թ նախագահական ընտրություններում գրանցած պարտությունից հետո վերականգնել իրենց դիրքերը։

Washington Examiner-ի տեղեկություններով՝ մի քանի շաբաթվա ընթացքում Օբամայի օգնականները ռազմավարություն կմշակեն, որը թույլ կտա Սպիտակ Տան ղեկավարին ավելի էական դեր խաղալ ներկուսակցական քաղաքականության մեջ, հատկապես՝ միջոցներ հավաքելու հարցում։

Սակայն Օբաման չի կարողանա մասնակցել 2020 և 2024 թվականներին նախագահական ընտրությունների։ Իսկ դա նշանակում է, որ դեմոկրատներին պետք է այլ դերակատար գտնել, ով կմարմնավորի կուսակցության դերակատարությունը առնվազն 8 տարի։