Թուրքիայում հանգստացած ավելի քան 500 ռուս բողոքում են ինքնազգացողության վատացումից


Թուրքիայում հանգստացած ավելի քան 500 ռուս բողոքում են ինքնազգացողության վատացումից
Օգոստոս 13 13:07 2017

Ավելի քան 500 ռուս, ովքեր հանգստացել են Թուրքիայում, բողոքում են ինքնազգացողության վատացումից, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Միաժամանակ ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր հրաժարվում են Թուրքիա հանգստի մեկնելուց:

Մոսկվան պաշտոնապես դիմել է Անկարային՝ պահանջելով պարզաբանել երկրի հարավային շրջաններում առկա համաճարակաբանական դրությունը: Սակայն Թուրքիայից դեռ որևէ մեկնաբանություն չի ստացվել: