1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ի՞նչ են նշանակում նկարները, որ ենթագիտակցաբար նկարում ենք

Տարբեր նկարներ, որ մենք ենթագիտակցաբար խզմզում ենք թղթի վրա` հեռախոսով զրուցելիս կամ հանդիպման ժամանակ, շատ հաճախ իրենց տիրոջ մասին կարող են ասել շատ ավելին, քան հենց տերը գիտի իր մասին։

Այդ ընթացքում, գիտակցությունը թուլացնում է կառավարումը վարքագծի վրա, և գրիչը սկսում է ղեկավարվել ենթագիտակցության կողմից։

Եվ այսպես, եկեք տեսնենք ի՞նչ են նշանակում այն նկարները որ մենք մեքենայորեն երբեմն խզմզում ենք թղթի վրա։

Մարդկային ֆիգուրաներ

Եթե դրանք փոքրիկ մարդուկներ են, ապա, ամենայն հավանականությամբ, Դուք անօգնական եք Ձեզ զգում, կամ փորձում եք խուսափել ինչ-ինչ պարտականություններից։ Երբ դուք պատկերում եք մարդուկին սխեմատիկորեն («կետ, կետ, ստորակետ, քիթ բերան կլոր շրջան…»)՝ Ձեր էմոցիոնալ վիճակը անկայուն է։ Դուք ցանկանում եք փակվել և ոչ մեկին մոտ չթողել։

Սեփական ստորագրություններ

Այսպիսի մեքենայորեն նկարված պատկերները բնորոշ են սնապարծ և եսակենտրոն մարդկանց։ Խոսակցության ընթացքում, կամ մտորումների ժամանակ մեքենայորեն արված սեփական ստորագրություների առատությունը, խոսում է այն մասին, որ մարդը չափազանց շատ է կենտրոնացած սեփական անձի վրա։


Քառակուսիներ, շեղանկյուններ և այլ երկրաչափական մարմիններ

Ձեր մոտ հստակ նպատակներ և համոզմունքներ են։ Դուք գրեթե երբեք չեք թաքցնում Ձեր կարծիքը, համառ եք և աննկուն։ Սովորաբար, Դուք չափազանց ուշադիր և զգույշ եք, այնպես որ, փորձեք իրերին ավելի պարզ նայել։

Շրջաններ և օղակներ

Իրար մեջ կամ իրար կողք-կողքի արված շրջանները խոսում են միանալու, մասնակցելու ձգտման մասին։ «Ես միայնակ եմ, ես ինձ զգում եմ արտաքին աշխարհից կտրված»՝ ազդանշում են այս սիմվոլները։ Երբ մենք թղթին նկարում ենք օղակներ, ենթագիտակցորեն ակնարկում ենք մեզ, որ մենք ընկերական մասնակցության և ուշադրության կարիք ունենք։

Կենդանիներ

Ձեր այսօրվա էմոցիաները կարող են ուղիղ կապ ունենալ այն կենդանու հետ, որը «բնակություն է հաստատել» թղթի վրա։ Եթե դա վագր է կամ գայլ՝ Ձեր մեջ թաքնված է ագրեսիա, աղվես՝ որոշել եք ինչ-որ տեղ խորամանկության դիմել, նապաստակ կամ սկյուռ՝ դուք հոգատարության կամ պաշտպանության կարիք ունեք, առյուզ՝ զգում եք Ձեր առավելությունը մնացածի հանդեպ։ Եթե Դուք անընդհատ պատկերում եք նույն կենդանուն, թռչուն կամ բզեզ, ապա, ամենայն հավանականությամբ, համեմատում եք Ձեր հետ, վերագրում եք Ձեզ նրանց վարքագծերը։

Սպիրալներ, գնդեր, կամ ալիքաձև գծեր

Ուրիշի խնդիրները քիչ կամ ընդհանրապես Ձեզ չեն հետաքրքրում։ Հնարավոր է, նույնիսկ, Դուք թույլ էմոցիոնալ ճգնաժամ եք ապրում, անընդհատ պտույտ եք գործում Ձեր ոչ միանշանակ ապրումներով։ Հիմա անհրաժեշտ է հետևեք Ձեր վարքին, որպեսզի չտաքանաք և բարկությունը շրջապատի վրա չթափեք։


Սլաքներ

Դա վեկտոր է, որոնցով ուղղորդվում եք կյանքում։ Սլաքն ուղղված է դեպի վեր՝ ուղղությունը դեպի այլ մարդիկ են, ներքև՝ դեպի Ձեզ, ձախ՝ նայում եք դեպի անցյալը, աջ՝ Ձեր հույսն ապագայի վրա է։


Աստղեր

Դուք ուզում եք գտնվել ուշադրության կենտրոնում, Ձեզ համար կարևոր է միշտ լինել վառ և նկատելի։ Բայց եթե Ձեր աստղը չափից շատ ճառագայթներ ունի կամ դրանք պատկերում եք առանձին բուն աստղից՝ դա կարող է վկայել դեպրեսիոն ապրումների մասին։

Ծաղիկներ, արև, ամպեր

Կենսուրախ ծաղիկներ և արև՝ ճշմարիտ նշաններ են այն բանի, որ Դուք գոհ եք ինչպես է ընթանում հեռախոսազրույցը կամ զրույցը։ Ամենայն հավանականությամբ, լսելով զրուցակցին՝ Դուք արդեն երազում և երևակայում եք ինչ-որ հաճելիի մասին։ Այդպիսի նկարներն ակնհայտ բացահայտում են Ձեր դրական տրամադրությունը։

Խաչեր

Հնարավոր է, Ձեզ անհանգստացնում է մեղքի զգացողությունը հարազատ մարդու առջև, կամ տանջում է ինչ-որ խնդիր, որի համար Դուք Ձեզ պատասխանատու եք զգում։

Տնակներ և արկղեր

Սիմետրիկ ձևերը ցույց են տալիս Ձեր սերը կարգ ու կանոնի հանդեպ, նախագծելու և հաշվակելու հակումները։ Ահա թե ինչ է ասում շրջապատող մարդկանց Ձեր նկարը. «Ինձ հեշտ չէ շփոթեցնել, ես հստակ գիտեմ ինչ եմ ուզում, ես հստակ նպատակներ ունեմ և ես պատրաստվում եմ ամուր կառչել իմ կարծիքին»։

Շախմատային դաշտեր

Ամենայն հավանականությամբ, Դուք հայտնվել եք չափազանց անդուր, ծայրահեղ դժվար իրավիճակում։ Եթե այդպիսի պատկերները հաճախ են ի հայտ գալիս, ապա, ամենայն հավանականությամբ, Դուք տառապում եք թաքնված բարդույթներից, որը կապված է ինչ-որ իրավիճակին լուծում տալու անհնարինության հետ, կամ գտնվում եք սեփական եսի փնտրտուքների մեջ։

Մեղվաբջիջներ

Դուք ձգտում եք հանգստության, հարմոնիայի, ուզում եք կարգավորել Ձեր կյանքը։ Նաև, հնարավոր է, Դուք մտածում եք ընտանիք կազմելու մասին։

loading...
Լրահոս
Փետրվարի 26-ի աստղագուշակ Հայտնի դարձավ,թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում Համատեղելիության հորոսկոպ՝ ըստ կենդանակերպի նշանի Իդեալական կանանց 5 գաղտնիք Ինչպե՞ս ընտրել ու ճիշտ օգտագործել շրթներկը Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է Արմեն Ամիրյանը վաճառել է իր հողերը Ռուս զինվորների դիերը հայրենիք կհասցվեն միայն ՌԴ նախագահական ընտրություններից հետո Երկրաշարժ Վայոց ձորի մարզում. ուժգնությունը կազմել է 4-5 բալ Ձախողակ բիզնեսմենից հաջողակ ու գրավիչ մոդել․ թե ինչպես սանրվածքն ու բեղերը փոխեցին այս երիտասարդի կյանքը (լուսանկարներ) Պիկասոյի գլուխգործոցի տակ ևս մեկ կտավ է հայտնաբերվել Բիզնեսի հրեական ոսկե կանոնները․նրանց հարստանալու գաղտնիքը Ինչու են լավ աղջիկներն ուշաթափվում «վատ» տղաների համար 3 պատճառ, թե ինչու չի կարելի քնել փորի վրա Իր ձագուկներին կորցրած շունը կապիկի է «որդեգրել» (տեսանյութ) Սուրբ գիրքն ամեն օր Դեպարդյեն պատրաստվում է մշտական բնակություն հաստատել Ալժիրում Amazon-ի հիմնադիրը ստեղծում է ժամացույց, որն աշխատելու է 10 հազար տարի Ինչ բառերով կարելի է գրավել կենդանակերպի նշաններին Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան`«Կռունկ» Էմիլի Ռատայկովսկին գաղտնի ամուսնացել է Դերասանուհի Անժելա Սարգսյանը ցուցադրել է կրծքերը (ֆոտո) Կիտրոնի չորացրած կեղևի օգտակարությունը. Ինչպես չորացնել և օգտագործել կիտրոնի կեղևը Մարսիալը կարող է լքել ՄՅՈւ-ն Օծանելիքը կբուրի երկար և հաճելի, եթե այն ճիշտ օգտագործեք․ ահա թե ինչպես է պետք այն օգտագործել