Ինչպես ունենալ մաքուր ու անբիծ մաշկ՝ ընդամենը 15 րոպեում


Ինչպես ունենալ մաքուր ու անբիծ մաշկ՝ ընդամենը 15 րոպեում
Օգոստոս 13 14:44 2017

Այս դիմակն ամենաարդյունավետ միջոցն է աչքերի տակի մուգ շրջանակներից ազատվելու, կնճիռները պակասեցնելու, ծերության բծերն ու կետերը նվազեցնելու համար։ Դիմակից հետո մաշկը կդառնա մաքուր ու խոնավացած։

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

• Նռան կեղևի փոշի
• Կիտրոնի հյութ
• Մածուն
• Կաթ
• Լոլիկի հյութ

Պատրաստման եղանակը

Նուռն ուտել, որը հարուստ է հակաօքսիդանտներով և խթանում է իմունային համակարգն ու դանդաղեցնում ծերացումը, և պահել նռան կեղևը։
Նռան կեղևը չորացնել արևի տակ և բլենդերով մանրացնել այն ու դարձնել փոշի։
3 կաթիլ կիտրանի հյութին ավելացնել 1 ճաշի գդալ մածուն, 1 ճաշի գդալ թարմ լոլիկի հյութ և 2 ճաշի գդալ կաթ։
Բաղադրիչները լավ խառնել, ապա ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու նռան կեղևի փոշի այնքան, որպեսզի ստացվի պինդ խառնուրդ, որը հնարավոր է քսել մաշկին։

Մաքուր մաշկին քսել խառնուրդն ու պահել 15 րոպե։ Լվացվել սառը ջրով, որից հետո անմիջապես կզգաք մաշկի փոփոխությունը։