Ամուսնական վախեր․․․ Հավատա՞լ նշաններին


Ամուսնական վախեր․․․ Հավատա՞լ նշաններին
Օգոստոս 13 23:00 2017

Իրականում նշանների մեծամասնությունը, այդ թվում և ամուսնական, ունեն տրամաբանական և պրակտիկ հիմք, բայց ժամանակները փոխվում են և այդ նշանները դադարում են ակտուալ լինել ժամանակակից հարսնացուների համար: Օրինակ, շատերը Նահանջ տարուն շատ սնահավատորեն են վերաբերվում, բայց իրականում այն պրակտիկ նպատակի համար է՝ կարգավորել օրացույցը: Նահանջ տարին ոչնչով չի տարբերվում մյուս 3 տարիներից, ուստի հետաձգել հարսանիքը նրա համար, որ փետրվարին օրացույցում 29 օր է, լրիվ անիմաստ է: Անգամ եկեղեցին ոչ մի արգելք չունի այս հարցի շուրջ:
Ամենից հայտնի հարսանեկան նշաններից է հարսի շորի տեսնելը փեսացուի կողմից: Եթե փեսան տեսնում է հարսի շորը մինչ հարսանիքը, դա համարվում է վատ նշան : Դա տարածված սնահավատություն է, որին հավատում են շատ աղջիկներ: Եթե խորանանք նրա առաջացման պատումթյան մեջ, ապա այս նշանի գոյությունը միայն ծիծաղ կառաջացնի: Իրականում հարսի շորը ոչ ոքի ցույց չէին տալիս, քանի որ վախենում էին, որ այն կգողանան:
Հարսի շորը մտնում էր աղջկա օժիտի մեջ և այն զարդարվում էր թանկարժեք քարերով։ Դրա համար էլ բավականին թանկ արժեր: Հարսի շորերի գողացման դեպքերը այն ժամանակներում շատ տարածված էին։ Այժմ այդ սնահավատությանը կարելի է հավատալ միայն անակնկալ անելու համար ,քանի որ ընտրված շորը պետք է ուղղակի ապշեցնի փեսացուին: Ամուսնական մատանու միջոցով բախտի փոխանցան սնահավտությունը լրիվ միստիակական բնույթ է կրում: Այն զուտ հոգեբանական բնույթ է կրում:Ու՞մ է հաճելի տեսնել սեփական հարսանեկան մատանին ընկերուհու մատին: Դա շատ ինտիմ իր է, որը իրոք չարժե տալ որևէ մեկին, որ փորձի: Բայց բախտի կամ սիրելիի փոխանցումը մատանու միջոցով անհնարին է:



loading...