Ինչու՞ տղամարդիկ չպետք է իրենց բջջային հեռախոսները տաբատի գրպանի մեջ պահեն


Ինչու՞ տղամարդիկ չպետք է իրենց բջջային հեռախոսները տաբատի գրպանի մեջ պահեն
Օգոստոս 13 13:39 2017

Չնայած բջջային հեռախոսի արձակած ճառագայթմանը՝ միևնույն է մեզնից շատերը բջջային հեռախոսները դնում եք մեր ջինսե տաբատների գրպանում, քանի որ այդպես հարմար է և հեշտ, սակայն դրա վնասակար ազդեցությունը մենք դեռ չենք տեսնում:
Ըստ նոր հետազոտության՝ բավականին համոզիչ փաստարկներ կան, որ հատկապես տղամարդիկ պետք է խուսափեն բջջային հեռախոսը տաբատի գրպանում դնելուց:
Ճառագայթումների մասին 21 տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ երկար ժամանակ տղամարդու սեռական օրգաններին մոտ գտնվելով՝ բջջային հեռախոսը կարող է զգալիորեն նվազեցնել սպերմայի քանակը:
Որոշ ուսումնասիրություններ նաև պնդում են, որ բացի այդ՝ դիմակայած և չվերացած սերմերը կարող են վնասված լինել:
Այս կենսաբանական ֆենոմենը դեռ մեծ քննարկման թեմա է, քանի որ գիտնականները չեն կարողանում ապացուցել, թե ինչպես է ոչ-իոնացվող ճառագայթումը ազդում մարմնին: Առանց այդ բացատրության հանրային առողջության շատ հետազոտողներ չեն կարող վստահորեն ասել, որ բջջային հեռախոսները վնասում են սերմին:
Սակայն վերջերս Ավստրալիայի Նյուքասլի համալսարանի թիմը մի քանի տարվա ուսում ասիրության արդյունքներ է հավաքել և փորձում է գտնել և ապացուցել բջջային հեռախոսների հավանական վտանգը:
Հետազոտողները վերանայել են 27 ուսումնասիրությունները և պարզել, որ դրանցից 21-ի դեպքում կապ կար վնասված սերմի և հեռախոսի արձակած ճառագայթի միջև:
Հետազոտողները պնդում են, որ ուսումնասիրությունները պետք է շարունակվեն, քանի որ պետք է վերջնականապես հասկանալ, թե իսկապես ինչ վտանգ է իրենից ներկայացնում բջջային հեռախոսը:
Թեև սերմի պակասի և հեռախոսային ճառագայթման միջև կապը դեռ հստակ ապացուցված չէ, Նյուքասլի հետազոտողները պնդում են, որ տղամարդիկ իրենց հեռախոսները չպետք է մոտ պահեն իրենց սեռական օրգաններին, քանի որ դրանք երկար ժամանակ մոտ գտնվելով կարող են նվազեցնել սերմի քանակը: