1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Մերկելի ժողովրդականության վարկանիշն ընկել է

Գերմանիայի կանցլեր եւ ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի ղեկավար Անգելա Մերկելի ժողովրդականության վարկանիշն օգոստոսին անցած ամսվա համեմատությամբ ընկել է 10 կետով՝ կանգնելով 59 տոկոսի նշագծին:

Այդ մասին վկայում է Infratest Dimap ինստիտուտի հարցումը, որն անցկացվել է ARD հեռուստաալիքի եւ Welt թերթի պատվերով։Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 24-ին:

Հարցման տվյալներով՝ այն հարցվածների թիվը, որոնք Մերկելի գործունեությունից «գոհ են» կամ «շատ գոհ», հուլիսի համեմատությամբ նկատելիորեն կրճատվել է: Այն ժամանակ կանցլերի վարկանիշը կազմում էր 69 տոկոս: Նվազել է նաեւ համերկրային կառավարության ժողովրդականությունը. այն ընկել է յոթ կետով եւ հասել 45 տոկոսի: Դրա հետ մեկտեղ հարցման այն մասնակիցների թիվը, որոնք ամենեւին գոհ չեն կառավարության գործունեությունից, աճել է 6 կետով եւ հասել 15 տոկոսի:

Ժողովրդականության վարկանիշերում Մերկելն զգալի առավելություն է պահպանում իր գլխավոր ընդդիմախոսի՝ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի նկատմամբ: Այս ամսին ԳՍԴԿ-ի ղեկավարի վարկանիշն ընկել է չորս կետով՝ մինչեւ 33 տոկոս:

Չնայած դեռեւս բարձր վարկանիշին, Մերկելը ժողովրդականությամբ միայն երրորդ տեղն է զբաղեցրել գերմանացի քաղաքական գործիչների շրջանում: Առաջին հորիզոնականում հայտնվել է ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն (64 տոկոս), նրան հաջորդում է ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը (63 տոկոս): Երրորդ տեղում Մերկելն է, իսկ հնգյակը եզրափակում են ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը (50 տոկոս) եւ Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը (40 տոկոս): Նրանց հաջորդում են գերմանացի լիբերալների առաջնորդ Քրիստիան Լինդները (39 տոկոս) եւ, վերջապես, Մարտին Շուլցը: Ուղղակի ընտրությունների դեպքում Մերկելի օգտին իրենց ձայնը կտար մասնակիցների 52 տոկոսը, Շուլցի օգտին՝ 30 տոկոսը:

Թեկնածուներից ոչ մեկի օգտին չէր քվեարկի հարցվածների 14 տոկոսը: ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքն ամենագլխավոր ուժն է մնում առաջիկա ընտրություններում. դաշինքի օգտին իր ձայնը պատրաստ է տալ մասնակիցների 39 տոկոսը: Սոցիալ-դեմոկրատներն ավելացրել են մեկ կետ եւ ձայները հասցրել 24 տոկոսի: Ազատ դեմոկրատները, «Կանաչները» եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունները հավաքում են ձայների 8-ական տոկոսը, «Ձախերը»՝ 9 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

loading...
Լրահոս
Oգոստոսի 22-ի աստղագուշակ Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտը տեսանյութով Տղա երեխա ունենալու դիետա Որ մետաղն է Ձերը՝ ըստ Կենդանակերպի նշանի Ահա թե որքան ժամանակ է պետք մեր ստամոքսին՝ մարսելու համար ջուրը, ելակը և խորովածը Հեղուկ «ռումբ». Այս բնական խառնուրդը կօգնի ձեզ նիհարել մեկ շաբաթում 4 կիլոգրամ Երեխաների համար ստեղծված խաղալիք Ferrari-ի գինը կարժենա 97 հազար դոլար Ողբերգական դեպք Երևանում. ամուսինների վիճաբանությունից հետո կինը հեռացել է տանից. օրեր անց ամուսնուն խորդանոցում հայտնաբերել են կախված Քսեք սա ոտքերին և մոռացեք երակների վարիկոզ լայնացման, կոշտուկների և ճաքած կրունկների մասին Միլանը պատրաստվում է ձեռք բերել Մարկիզիոյին 3 պատճառ, որ պետք է ամբողջովին մերկ քնել Չինացու ականջից կենդանի մողես են հանել Կամբրիլսում ահաբեկչություն իրականացնողը հրաժեշտի գրություն է թողել Կարեն Կարապետյանը մասնակցել է «Բազե»-ի բացմանը 11 խորհուրդ, որոնց միջոցով դուք հրաշալի տեսք կունենաք սև հագուստով Լիբանանի նախագահն այցելել է վիրավոր հայ զինծառայողին Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից «Ֆրեսկո» փառատոնի համար Խարբերդի մանկատան սաները փոքրիկ խաչքարեր կպատրաստեն Արթուր Ալեքսանյանը` աշխարհի եռակի չեմպիոն Շպռոտը կրկին ուրախացրել է երկրպագուներին՝ ցուցադրելով փարթամ կուրծքը և հետույքը Հռոմի Պապը քաղաքական գործիչներին կոչ է անում ավելին անել փախստականներին օգնելու համար Հայ երաժիշտները զարմացրել են Վլադիմիր Պուտինին Ինչպիսի՞ն կլինեին հայ աստղերը, եթե ատամներ չունենային (լուսանկարներ) Մեղադրանք է առաջադրվել՝ Տավուշում 32-ամյա տղամարդուն սպանելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ