1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ցանկանում եք ունենալ հարթ որովայն՝ խուսափեք այս 6 մթերքներից, որ օգտագործում եք ամեն օր

Ակնհայտ է, որ որոշակի մթերքներ կարող են լինել բնական նիհարեցնող միջոցներ, իսկ որոշները, ընդհակառակը, կարող են հանգեցնել փքվածության, գիրության։

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն արագ ազատվել փորի հատվածի ավելցուկային ճարպից։ Առաջնային կանոնն այն է, որ պետք է խմել շատ ջուր և, իհարկե, որոշակի փոփոխություններ կատարել սննդակարգում։

1․ Նվազեցնել կաթի օգտագործումը

Օրվա մեջ կաթի մեծ չափաբաժինը կարող է լինել փքվածության և գազերի առաջացման պատճառ։ Փոխարենը նախընտրելի է ուտել մածուն։

2․ Սննդակարգում նվազեցնել ածխաջրերը

Ուտել այնպիսի սնունդ, որոնք պարունակում են սպիտակուցներ։ Խուսափեք մակարոնից, հացից, եթե ցանկանում եք ունենալ կատարյալ մարմին։

3․ Ընտրեք ճիշտ մրգեր

Խուսափեք խնձորից և տանձից, քանի որ ստամոքսի համար դժվար է մարսել մեծ քանակությամբ ֆրուկտոզան։

4․ Խուսափեք կծու համեմունքներից

Եթե ցանկանում եք նիհարել, ապա կծու համեմունքները լավագույն ընտրությունը չեն, քանի որ այն ստամոքսում մեծացնում է արտազատվող թթվի քանակը և առաջացնում գրգռում։

5․Հրաժարվեք աղի սննդից

Աղի և նատրիումով հարուստ սնունդը նպաստում է օրգանիզմում ավելորդ ջրի պահպանմանը՝ դրանով իսկ առաջացնում փքվածություն և ավելորդ քաշ։

6․ Նվազեցրեք ալկոհոլը, շաքարն ու մշակված սնունդը

Եթե ցանկանում եք նիհարել, ապա այս սնունդը չպետք է լինի սննդակարգի մաս։

Հարթ որովայն ունենալու հարցում Ձեր դաշնակիցը կարող են լինել՝

• Ծնեբեկը՝ բնական միզամուղ միջոց, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ ջուրը

• Սաղմոնը, որը հարուստ է օմեգա-3-ով, որն էլ խթանում է մարսողությունը

• Ձմերուկը, որը ևս բնական միզամուղ է

• Ցիտրուսային մրգերը, որոնք խթանում են մարսողությունը։

loading...
Լրահոս
Մխիթարյանը Եվրոպա լիգայում չի կարող խաղալ 7 համարի խաղաշապիկով Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում Ազատվեք թևատակերի տհաճ հոտից այս մի քանի բնական բաղադրիչների օգնությամբ Դոլարի վայրէջքը շարունակվում է Հիշեք՝ որ ամսում եք ամուսնացել և իմացեք, թե ինչ է սպասվում ձեր զույգին ապագայում Ստացվել է 13154 դիմում և գրություն Գյումրու կենտրոնում կրակել են շան վրա, որը անցորդների աչքի առաջ արնաքամ է եղել Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպարի բնակիչն անվճար վիրահատվել է (տեսանյութ) Փեսան աներոջը հայտնաբերել է կախված «Դերժավայի» Արկադիին պատկանող հիվանդանոցում մահացած ծննդկանի որովայնում «մառլյա» են թողել. նոր մանրամասներ Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ Ջերմաչափը կոտրել է ու խմել սնդիկը Հունվարի 26-ից նոր արագաչափ կգործարկվի Արտակարգ դեպք՝ դպրոցականների մասնակցությամբ Հայ ուսանողները կմասնակցեն միջազգային ուսանողական առաջնություններին Նոր մանրամասներ Երեւանում 36-ամյա կնոջ դանակահարությունից Փակեք լսումները, կանգնացրեք լսումները իջնենք գնանք տներով. Փաշինյանը հեգնեց Ինչ է պատմում մարդու մասին նրա ծննդյան թիվը. 100% համընկնում Պարզվել է Գեղարքունիքում 10 օրական երեխայի մահվան պատճառը Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում և մարզերում (տեսանյութ) Ի՞նչ ճանապարհով է հարստացել ՊԵԿ նախագահը, եւ ովքե՞ր են Պողոսյանից բացի բանան ներկրում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Էդմոն Մարուքյանի բարձրացրած խնդիրները ԵԽԽՎ-ում Վերջ անքնությանը․ ինչպես հեշտ ու արագ քուն մտնել