Ինչպես գլխապտույտի հասցնել տղամարդուն


Ինչպես գլխապտույտի հասցնել տղամարդուն
Օգոստոս 13 23:40 2017

1. Կինը ցանկացած իրավիճակում պետք է կին մնա
Ցավոք սրտի, մեզանից շատերը մոռանում են դա: Մեր գլխավոր թերությունն ավելորդ հուզականությունն է, որը դրսեւորվում է, երբ մեզ ջղայնացնում են: Շատ հաճախ կատաղության մեջ մենք շատ բառեր ենք ասում, որոնց համար հետո ափսոսում ենք, երբ ջղայնությունն անցնում է, եւ այնպիսի արարքներ ենք թույլ տալիս, որոնց համար հաճախ ամաչում ենք: Այդ պատճառով ցանկացած իրավիճակում պետք է սովորել ինքն իրեն ձեռքը հավաքել: Եթե դուք սովորեք դա, մեծապես աչքի կընկնեք նրա բոլոր ծանոթների ֆոնին:
2. Նրա համար առեղծված դարձեք
Սիրելիին արցունքոտ հաղորդագրություններ մի ուղարկեք, եթե նա մի երկու օր չի հիշեցրել իր մասին: Դուք չպետք է 100 տոկոսով պատկանեք ձեր տղամարդուն: Երբ տղամարդը գիտակցում է, որ կինն ամբողջությամբ պատկանում է իրեն եւ ինքը ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամի կարող է տեսնել նրան, ամբողջ ռոմանտիկան կորում է. նա կարող է երկար մնալ աշխատավայրում, ձեր ժամադրությունների փոխարեն հանդիպել ընկերներին` նույնիսկ մոռանալով չեղյալ համարել ժամադրությունները: Եվ այդ ամենը նրա համար, որ գիտե, որ հերիք է զանգել եւ ներողություն խնդրել, եւ դուք անմիջապես նրա ոտքերը կընկնեք եւ կներեք նրան:
3. Մի վախեցեք կորցնել ձեր տղամարդուն
Եթե վախենաք, շատ շուտով նա ձեզ հետ այնպես կխաղա, ինչպես խամաճիկի հետ: Նրան ցույց տվեք, որ դուք առանց իրեն էլ, երեկոն անցկացնելու շատ տարբերակներ ունեք: Եվ շուտով արդյունքներն իրենց սպասել չեն տա:
4. Հարգեք ձեզ
Եթե անհրաժեշտ է ընտրել արժանապատվության եւ հարաբերությունները պահպանելու միջեւ, միշտ ընտրեք արժանապատվությունը: Դուք պետք է տղամարդուն անմիջապես ցույց տաք, որ չի կարելի ոտքերը մաքրել ձեզ վրա, որ դուք փալաս չեք, այլ շատ տղամարդկանց երազանքը: Իսկ եթե նա դա չի հասկանում, թող կորի գրողի ծողը: Ձեզ պետք չէ այնպիսի տղամարդ, որը ձեզ չի հարգում: Շատ շուտով դուք կգտնեք այնպիսի տղամարդու, որն իրոք արժանի կլինի ձեզ:
5. Անմատչելի եղեք
Անմիջապես մի համաձայնեք ժամադրության, ինտիմ հարաբերությունների, նույնիսկ եթե նրա տեսքից արդեն ձեր սիրտը սկսում է կատաղի խփել եւ ծնկները թուլանում են: Որքան քիչ հետաքրքրություն դրսեւորեք, այնքան նա շատ կտաքանա:
6. Նրա համար մայրիկ մի եղեք
Պետք չէ չափից ավելի հովանավորել նրան: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Տղամարդը միշտ պետք է իրեն տղամարդ զգա, եւ ձեզ էլ, ամենայն հավանականությամբ, կոպիտ արու է անհրաժեշտ, ոչ թե հատակի փալաս, այդ պատճառով թույլ տվեք, որ նա ինքը որոշումներ կայացնի, նույնիսկ եթե հետո կափսոսա դրանց համար: Բայց եթե արդեն անհնար է, մի մոռացեք ասացվածքը. «տղամարդը գլուխն է, կինը` վիզը»: Այնպես ուղղորդեք ձեր տղամարդուն, որ նա չկռահի դրա մասին:
7. Հենց առաջին հանդիպումներին նրա հետ մի խոսեք լուրջ հարաբերությունների մասին
Դա կվախեցնի հակառակ սեռի ցանկացած ներկայացուցչի: Ձեւացրեք, թե ձեզ էլ դրանք այնքան պետք չեն, որքան նրան, նույնիսկ եթե ձեր սիրտը ճմլվի այդ բառերից:
8. Վստահություն ճառագեք
Ձեզ մի համեմատեք նրա այլ զուգընկերուհիների հետ: Դա հիմարություն է: Չէ որ դուք, ամենայն հավանականությամբ, անհամեմատ ավելի լավն եք, քան նրանք, եթե նա նրանցից հեռացել է ձեզ մոտ: Մտածեք այդ մասին:
9. Կանացի եղեք
Դուք պետք է կանացի եւ քնքուշ տեսք ունենաք, ինչպես «Փոքրիկ իշխանի» վարդը, այդ դեպքում ձեր արքայազնը կցանկանա պաշտպանել եւ հովանավորել ձեզ փխրուն ծաղկի նման: Իսկ ձեզ հենց դա է պետք: Մի մոռացեք, որ դուք միշտ պետք է անթերի տեսք ունենաք: Դուք պետք է իդեալական մատնահարդարում ունենաք, իդեալական դիմահարդարում, կոկիկ, ոճային հագուստ, որն ընդգծում է կազմվածքի առանձնահատկությունները եւ թաքցնում է թերությունները: Մոռացեք շապիկի եւ սվիտրի հետ ջինսերի մասին: Դա հարմար է, բայց տղամարդկանց դա բոլորովին չի գրավում:
10. Նրան հաճոյախոսություններ արեք
Մի մոռացեք հաճոյախոսություններ անել ձեր ընկերոջը: Տղամարդիկ դա շատ են սիրում: Նա հաստատ չի դիմանա, եթե սկսեք ականջին շշնջալ, թե ինչ լավն է, բարի, քնքուշ եւ ուժեղ:
Եվ վերջապես. սիրեք ձեզ եւ ձեզ կսիրեն: Եթե կինը սիրում է իրեն եւ իրեն արժանապատվորեն է վերաբերվում, տղամարդիկ էլ համապատասխանաբար կվերաբերվեն նրան: