1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Մանուկ Սիմոնյանի կնոջը կտեղափոխեն «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Մեղադրյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ փաթաթված և կապկպված սավանով, պոլիէթիլենային տոպրակներով և մուգ գույնի պարաններով։ Զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են կտրված և ջնջխված վերքեր, իսկ հագին եղել է վարտիք և շապիկ։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է սպանության եղանակը, շարժառիթը, փաստական տվյալներ ձեռք բերվել առ այն, որ Մ.Սիմոնյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են տուժողի կնոջ կողմից։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարելու պահին և դրանից հետո մեղադրյալի հոգեկան վիճակը պարզաբանելու համար մեղադրյալ կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ փորձաքննությունը կատարելու համար նրան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում տեղավորելու մասին, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

 

loading...
Լրահոս
Բասկետբոլ. Ուրարտուն մեկնարկեց հաղթանակով Ինչու պետք է կտավատի սերմերը ներառեք ձեր սննդակարգում Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործումը Ինչո՞ւ 1 ամիս շարունակ ես խմեցի կարագով սուրճ և ինչո՞ւ դուք նույնպես պետք է սկսեք այս հրաշք ըմպելիքը խմել 10 արտասովոր փաստ Կենդանակերպի Կշեռք նշանի մասին Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին Ինչ ազդեցություն է թողնում աբորտը կնոջ կյանքի վրա ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ կրակոց արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով Մեկ կարևոր դետալ, որին պետք է անպայման ուշադրություն դարձնել դիմահարդարման պարագաներն օգտագործելիս Royal Caribbean International-ը կդադարեցնի դեպի Թուրքիա ուղևորությունները Ուժեղ ձեռքսեղմումը կարող է ձեր մասին շատ բաներ բացահայտել Հազարավոր կատալոնացիներ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ Հայաստանի Մ19 աղջիկների հավաքականը ջախջախվեց Թուրքիային Ահա թե ինչու պետք է ձախ կողմի վրա քնել NASA-ն բոլոր ցանկացողներին առաջարկում է զբոսնել Մարսում Ինչպե՞ս կրել գործված վերարկուները (Ֆոտոշարք) Այս աղջիկը 7 օր հրաժարվեց սոցիալական ցանցերից. տեսեք, թե ինչ տեղի ունեցավ նրա հետ ԱԷՄԳ-ը հաստատել է Իրանի կողմից միջուկային գործարքի կատարումը Գերմանիայում վայրի խոզերը Հայդե քաղաք են ներխուժել ԱՄՆ-ը խնդիրներ ունի մարդու իրավունքների հարցում, դա քաղաքակիրթ երկիր չէ. Էրդողան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում Մահացել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Լյուդվիգ Խաչատրյանը Աճուրդում վաճառվել է Թրամփի հեղինակած երկրորդ նկարը Շուրթերի խնամքը․ ինչպե՞ս ճիշտ խնամել եւ խուսափել ճաքերից