Զինծառայողների համար որքան գումար է հավաքվել Անահիտ Բախշյանի ծննդյան միջոցառմանը


Զինծառայողների համար որքան գումար է հավաքվել Անահիտ Բախշյանի ծննդյան միջոցառմանը
Օգոստոս 12 13:13 2017

Երեկ՝ օգոստոսի 11-ին, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշում էր իր 70-ամյակը, ինչի առիթով հյուրերին խնդրել էր իրեն նվերներ տալու փոխարեն՝ գումար տրամադրել, որն էլ ուղղելու է զինծառայողներին: Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկվա միջոցառմանը՝ նշելով, թե որքան գումար է հաջողվել հավաքել:

«Երեկ՝ օգոստոսի 11-ին քույրերիս ու եղբորս նախաձեռնության և ներդրման շնորհիվ կայացավ Հայրենիքում մեր աշխարհասփյուռ ընտանիքի վերամիավորման տոնը, որի համար առիթ հանդիսացավ իմ 70-ամյակը, որը իրականում կլրանա սեպտեմբերի 20-ին:
Իմ խնդրանքով այս տոնին հրավիրված հարազատներն ու ընկերներն իրենց նվիրատվություներն ուղղեցին «Աջակցություն զինվորներին ու զինհաշմանդամներին» Հ/Կ-ին: Հավաքվեց $3550, 50եվրո և 820000 դրամ:
Անչափ, անսահման շնորհակալ եմ ու երախտապարտ հրավիրվածներից յուրաքանչյուրին, ովքեր միացան հետևյալ կոչին.
«ԱՅՍՕՐ ԵՍ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆՙ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ու ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ Հ/Կ-ին:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀՆԵՐԻՆ: ԹՈՂ ՄԻ՛ՇՏ ԽԱՂԱՂ ԼԻՆԵՆ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԱՆՓՈՐՁԱՆՔ ԼԻՆԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ»: