Խոշոր հրդեհ Սարի թաղում. մեկնել է չորս մարտական հաշվարկ


Խոշոր հրդեհ Սարի թաղում. մեկնել է չորս մարտական հաշվարկ
Օգոստոս 12 14:00 2017

Օգոստոսի 12-ին, ժամը 11:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 21-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:17-ին, մարվել՝ 12:30-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: