Մասիսում լոգարանում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի


Մասիսում լոգարանում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի
Օգոստոս 12 12:52 2017

Արարատի մարզի Մասիս քաղաքում օգոստոսի 11-ին բնակարանի լոգարանում 50-ամյա տղամարդու դի են հայտնաբերել: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ժամը 20:26-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգարանում հայտնաբերել 1967 թվականին ծնված Ա.Հ.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: