Վալերի Օսիպյանը կրկին հայր է դարձել


Վալերի Օսիպյանը կրկին հայր է դարձել
Օգոստոս 12 12:40 2017

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայր է դարձել: Երևանի Մարգարյան հիվանդանոցում լույս աշխարհ է եղել Օսիպյանի որդին:

Նշենք, որ մեկ տարի առաջ ծնվել էր Վալերի Օսիպյանի առաջնեկը, ում կոչել էին Վալերի Օսիպյանի հոր անունով՝ Ռազմիկ:

Շնորհավորում ենք Վ. Օսիպյանին, իսկ փոքրիկին էլ մաղթում է առողջություն, անհոգ մանկություն, խաղաղ երկինք եւ պայծառ ապագա: