«Առավոտ». Եթե տորթ եմ առել, առել եմ օրենքի սահմաններում. Թալինի քաղաքապետը՝ ուտել-խմելու մասին


«Առավոտ». Եթե տորթ եմ առել, առել եմ օրենքի սահմաններում. Թալինի քաղաքապետը՝ ուտել-խմելու մասին
Օգոստոս 12 10:35 2017

«Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը հեր­քում է տեղեկությունները, թե պետական միջոցների հաշ­վին հարյուր հազար և ավելի դրամներ են ծախսել տոնախմ­բությունների ժամանակ տորթեր, ծաղիկներ կամ այլ ապրանքներ գնելու համար:

«Առավոտը»-ը քաղաքապետից հետաքրքրվեց՝ ինչ ճոխություններ են իրենց թույլ տալիս պետական միջոցնե­րով ու ինչ նպատակով: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապե­տարանի աշխատակազմի գնումները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս քաղաքում առաջնային խնդիրը ուտել-խմելն է»:

Ըստ թերթի՝ հանրապետությու­նում չկա մի տոն, որը Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը բաց թողնի, ընդհուպ մինչև գրադարանավարի օրը: «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է հայտնվել Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի կողմից օգոս­տոսի 4-ին հաստատված գնում­ների պլանը, որտեղ հատուկ բա­ժին կա՝ «Միջոցառումներ» անվանումով: Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը տա­րին սկսել է կանանց տոնը նշելով, որի համար նախ գնել է 300 հատ վարդ՝ ծախսելով 150 հա­զար դրամ, 10 հատ 6000 դրամանոց տորթ, որի համար պե­տական միջոցներից ծախսվել է 60 հազար դրամ: Մարտի 8-ը տոնելու համար գնվել է 20 հատ գինի և ծախսվել 24 հազար դրամ: Նաև գնվել են հուշան­վերներ՝ անհայտ քանակությամբ, որոնց համար ծախսվել է 120 հազար դրամ:

«Դրանք ընդամենը հերյուրանքներ են, ինչ-որ մարդկանց վառ, վատ երևակայության արդյունք են: Եթե տորթ եմ առել, առել եմ օրենքի սահմաններում: Մեր կա­տարած ծախսերի վերաբերյալ ուռճացված թվեր են ներկայաց­նում: Ինչ որ արվում է, արվում է այս երկրի, այս ժողովրդի հա­մար», «Առավոտի» հետ զրու­յցում ասաց պարոն Արամյանը: Անդրադառնալով տեղեկություն­ներին, թե որևէ տոն բաց չեն թողնում, նույնիսկ գրադարանավարի օրն են նշում, պարոն Արամյանը հակադարձեց. «Այսինքն՝ գրադարանավարի օրը, գրադարանների աշխատողին չշնորհավորե՞լ, օրվա մեջ հինգ րոպե չտրամադրեի այդ մարդ­կանց՝ ասել շնորհավոր ձեր տո­նը, սիրելի գրադարանավար­ներ»:

Մեր հարցին՝ իսկ ինչպե՞ս եք շնորհավորում, դատարկ ձեռքո՞վ, թե՞ ծախսեր եք տեսնում, քաղաքապետը պատասխանեց. «Ոնց որ այդ ժամանակ հարմար ենք գտնում, այդպես էլ նշում ենք: Իսկ այն, որ հարյուր հազար և ավելի դրամներ ենք ծախսում ծաղիկների, տորթերի վրա, դրանք բոլորը սուտ են: Եթե ցանկանում եք իրականությունը տեսնել, եկեք Թալին, ես Ձեզ ներկայացնեմ իրականությունը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...