«Առավոտ». Ընտանեկան բռնությունների մասին հարցման արդյունքում մեծամասնությունը կարծում է, որ պետք չէ մտնել մատի ու մատանու արանքը


«Առավոտ». Ընտանեկան բռնությունների մասին հարցման արդյունքում մեծամասնությունը կարծում է, որ պետք չէ մտնել մատի ու մատանու արանքը
Օգոստոս 12 06:12 2017

«Aravot.am-ն իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե արդյոք համարո՞ւմ են, որ Հայաստա­նում ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է, և պետության միջամտության կարիքը կա՝ օրենքի տեսքով:

Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 4 հնարավորություն՝ «Այո, շատ լուրջ խն­դիր է, և մեզ պետք է օրենք ընտանեկան բռնության մասին», «Ոչ, կանայք հայ հասարակու­թյան մեջ միշտ էլ հարգված են եղել», «Ամեն ընտանիք իր գաղտնիքներն ունի, պետք չի մտնել մատի ու մատանու արանքը», «Վստահ չեմ, բայց վերջին շրջանում բռնությունների թի­վը խոսում է այն մասին, որ ինչ-որ բան պետք է անել»:

Հարցմանը մասնակցել է 295 օգտատեր: Եվ այսպես՝ հարցման մասնակիցների 4 տոկոսը կարծում է, որ կանայք հայ հասարակության մեջ միշտ էլ հարգված են եղել, 5 տոկոսը վս­տահ չէ, բայց կարծում է, որ բռնությունների թիվը խոսում է այն մասին, որ պետք է ինչ-որ մի բան անել: Հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է, և պետք է օրենք ընտանեկան բռնության մասին: Իսկ հարցվածների մեծամասնությու­նը՝ 49 տոկոսը, կարծում է, որ ամեն ընտանիք իր գաղտնիքներն ունի, պետք չէ մտնել մա­տի ու մատանու արանքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: