Վթար Մյասնիկյան պողոտայում. վիրավորին առաջինը բուժօգնություն են ցուցաբերել մասնագիտությամբ բժիշկ հայրը և նրա 2 բժիշկ որդիները


Վթար Մյասնիկյան պողոտայում. վիրավորին առաջինը բուժօգնություն են ցուցաբերել մասնագիտությամբ բժիշկ հայրը և նրա 2 բժիշկ որդիները
Օգոստոս 12 00:06 2017

Այսօր` օգոստոսի 11֊ին, ժամը 21:20-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում բախվել են 22-ամյա Էդգար Յաղմուրյանի վարած KIA մակնիշի 35 ՍP 585 համարանիշի և 28-ամյա Ժորա Համբարձումյանի վարած Infiniti մակնիշի 01 ՕՍ 555 համարանիշի ավտոմեքենաները:


Armday.am-ի տեղեկություններով՝ դեպքի վայրում եղել են մասնագիտությամբ բժիշկներ Հարություն Հարությունյանը, Խաչատուր Հարությունյանը և նրանց հայրը` Շտապբուժօգնության բժիշկ֊սրտաբան Ռոմիկ Հարությունյանը։ Բժիշկները վիրավորին առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Նրանք անշարժացրել են տուժածի պարանոցը, դադարեցրել են արյունահոսությունը, վիրակապել վնասված վերջույթները, որից հետո ժամանած շտապօգնության բրիգադը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց: