Երկու նախարարություններում կառուցվածքային փոփոխություններ կկատարվեն


Երկու նախարարություններում կառուցվածքային փոփոխություններ կկատարվեն
Օգոստոս 11 19:43 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել տնտեսական կառավարման համակարգի բարելավմանն ուղղված հերթական խորհրդակցությունը, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների կառուցվածքային բարեփոխումներն ու առաջարկությունները, որոնք միտված են գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ համաձայն թիրախային չափորոշիչների:

Առաջարկությունները մշակվել են՝ հաշվի առնելով նշված գերատեսչությունների ախտորոշման արդյունքները և ֆունկցիոնալ ստորաբաժանումների գործունեության խոչընդոտները: