Երևանում 2.5 տարեկան երեխան արգելափակվել է ավտոմեքենայում


Երևանում 2.5 տարեկան երեխան արգելափակվել է ավտոմեքենայում
Օգոստոս 11 19:33 2017

Օգոստոսի 11-ին, ժամը 18:18-ին ԱԻն փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում՝ Հյուսիսային համալսարանի մոտ, 2.5 տարեկան երեխան արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:32-ին փրկարարները «Honda» մակնիշի ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել 2.5 տարեկան Ն. Ս.-ին: