1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Կողբացի փողոցում կայանված ավտոմեքենայի ապակին կոտրելով գողացել են քաղաքացու պայուսակը. ՔԿ-ն փնտրում է տեսանյութում պատկերված երիտասարդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու պայուսակ հափշտակելու և քաղաքացու բանկային քարտով կանխիկացման փորձ կատարելու դեպքի հանգամանքները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 20-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, կոտրելով Երևան քաղաքի Կողբացի փողոցում կայանված ավտոմեքենայի ապակին, սրահից գաղտնի հափշտակել է ձեռքի պայուսակ, որում եղել են բանկային քարտեր, անձնագրեր և այլ փաստաթղթեր: Նույն օրը՝ ժամը 16:19-ին, գողացված բանկային քարտով Երևանի բանկոմատներից մեկից կատարվել է գումարի կանխիկացման փորձ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ այլ քաղաքացուն պատկանող քարտով բանկոմատից գործարք կատարում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

loading...
Լրահոս
Մաքսվել. Ռեալը հրաշալի մարտահրավեր է ՊՍԺ-ի համար Դատարանը բաց է թողել Սաակաշվիլիին: Կենդանակերպի նշանների 3 ամենանենգ տղամարդիկ Հնդկաստանում գնացքը ոչնչացրել է միանգամից վեց փղի Խառնեք քրքումը, իմբիրն ու կոկոսի յուղը և խմեք քնելուց առաջ. արդյունքը կզարմացնի ձեզ Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին 15-րոպեանոց սուպեր դիմակ դեմքի համար. ընդամենը մի քանի րոպե` բյուրեղափայլ մաքուր մաշկ ստանալու համար Ֆրանսիայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել «Անա» փոթորիկի պատճառով Իր արժեքը իմացող կնոջ 10 կանոն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Ինչպես հասկանալ, որ աղջիկը խենթի պես սիրահարված է Ռուսաստանում հայ հարազատ եղբայրներն ամուսնացել են հայ հարազատ քույրերի հետ Ներկա պահին Նյու Յորքում որոտացած պայթյունից հետո նոր սպառնալիքներ չկան Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին. Յաիր Լապիդ Ռոնալդուի ընկերուհին ցուցադրել է նորածին դստերը (լուսանկար) Երբեք վարորդի դուռը ձախ ձեռքով մի՛ բացեք. ահա, թե ինչու ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում քննարկվել են նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր Ահա,թե ինչպիսի տեսք ունեն Փարիզի նուդիստական ռեստորանի հաճախորդները.լուսանկարներ Լավագույն հայրերն՝ ըստ կենդանակերպի նշանների Աքսելերատորների ոլորտը նոր է Հայաստանի համար, շահագրգռված ենք, որպեսզի այն ինտեգրվի մեր իրականություն. Վարչապետ Եթե եղունգներին չունեք սպիտակ կիսալուսին, ապա անմիջապես այցելեք բժշկի Տոնական օրերին Երևանում կսահմանվի շուրջօրյա օպերատիվ հերթապահություն. քաղաքապետարան Կայացավ Եվրոպայի լիգայի վիճակահանությունը