Կարեն Կարապետյանն արձակուրդ է գնում


Կարեն Կարապետյանն արձակուրդ է գնում
Օգոստոս 11 15:25 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը եռօրյա արձակուրդ է գնում: Նրա արձակուրդը կսկսվի օգոստոսի 15-ից և կտևի մինչև օգոստոսի 18-ը՝ ներառյալ: Այս մասին Armday.am-ը տեղեկացավ կառավարության պաշտոնական կայքէջի վարչապետի որոշումները բաժնից: Կարապետյանին արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահտվածում կփոխարինի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Ավելի վաղ Հրապարակ թերթը գրել էր, թե հնարավոր է, որ վարչապետը արձակուրդ չգնա. Կարապետյա­նի արձակուրդ գնալու մասին հարցին ի պատասխան՝ նրա մամուլի խոսնակը նշել էր, որ օրակարգում նման հարց չկա, վարչապետը սովորական ռեժի­մով աշխատում է: 

Նշենք, որ  մենք նաև գրել էինք նախարարների արձակուրդների մասին. գործադիրներից ով որքան է լինելու արձակուրդի մեջ և ով է այդ ընթացքում նրանց փոխարինելու կարդացեք՝ այստեղ: