Որքան գումար ունեն նորանշանակ դեսպանները


Որքան գումար ունեն նորանշանակ դեսպանները
Օգոստոս 11 15:05 2017

Հուլիսի 12-ին ԱԺ նախկին պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը նշանակվեցին դեսպաններ. Մարտիրոսյանը՝Կանադայում, Արզումանյանը՝ Դանիայի Թագավորությունում:

Լևոն Մարտիրոսյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր նոր հայտարարագիրը:

Ըստ այդմ, դեսպանի տարեկան եկամուտը կազմում է 2,000,000 դրամ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1,500,000 դրամ: Դեսպանն ունի մեկ բնակարան:

Իսկ ահա Արզումանյանը դեռևս չի ներկայացրել նոր հայտարարագիրը: Ուսումնասիրել ենք նրա՝ պատգավամորի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը: Ըստ այդմ, Արզումանյանի տարեկան եկամուտը ևս 2,000,000 դրամ է, ունի մեկ բնակարան: Այլ տվյալներ հայտարագրում նշված չեն:

Նշենք, որ Մարտիրոսյանն մասնագիտությամբ իրավագետ է, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2007թ. զբաղեցրել է է ՀՀ վարչապետի օգնականի, իսկ2008-2012թթ.-ին՝ ՀՀ նախագահի օգնականի պաշտոնները:

Ալեքսանդր Արզումանյանը 1996-1998 թթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարն է։ 1998 թվականի փետրվարի 4-ին հրաժարական է տվել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ։



loading...