Շոյգուի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա


Շոյգուի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա
Օգոստոս 11 13:34 2017

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն օգոստոսի 11-ին մեկնել է Մոսկվա:

Ինչպես հաղորդվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում, այցի շրջանակում Հասանովը մասնակցելու է «Բանակային միջազգային խաղեր-2017» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը: