ԴԱԼՄԱ-ի շահույթն աճել է


ԴԱԼՄԱ-ի շահույթն աճել է
Օգոստոս 10 18:16 2017

Դալմա Ինվեստ ընկերությունը, որին պատկանում է երևանյան Dalma Garden Mall առևտրային կենտրոնը, 2016 թվականին ունեցել է 1.8 մլրդ դրամի շահույթ (հարկումից հետո)՝ 2015 թվականի 1.5 մլրդ դրամի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք B4B PRO համակարգից։ Նախորդ տարվա համեմատ՝ ընկերության շահույթն ավելացել է 300 մլն դրամով կամ 16.6%-ով։

Նշենք, որ 2014 թվականին ընկերությունն աշխատել էր մոտ 1.5 մլրդ դրամի վնասով։

2016 թվականի ընթացքում Դալմա Ինվեստն ունեցել է 4 մլրդ 89.5 մլն դրամի հասույթ՝ 2015 թվականի 4 մլրդ 60 մլն դրամի դիմաց։ Հասույթի աճը զգալի չի, իսկ շահույթի աճը պայմանավորված է հիմնականում ֆինանսական ծախսերի (վարկերի սպասարկում և այլն) կրճատմամբ։

Նշենք, որ Dalma Garden Mall-ը պաշտոնապես բացվել է 2012 թվականին: