Գործարկվել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը


Գործարկվել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը
Օգոստոս 10 13:30 2017

Արդեն հասանելի է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` www.wrestling-armenia.am-ը:

Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը.

«Այստեղ կարող եք գտնել հայկական ըմբշամարտին վերաբերող բոլոր թարմ լուրերը, լուսանկարները, հոդվածները և հարցազրույցները»,- ասվում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ կայքը դեռևս համալրման փուլում է: