Հայկական մի շարք ակումբներ տուգանվել են ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստի արդյունքում


Հայկական մի շարք ակումբներ տուգանվել են ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստի արդյունքում
Օգոստոս 10 17:15 2017

Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Նիստի արդյունքում մի շարք հարցեր են քննարկվել, որոնց արդյունքում ընդունվել են հետևյալ որոշումները.

Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրի` «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղի նախախաղային խորհրդակցությանը «Ալաշկերտ» թիմի ներկայացուցչի չմասնակցելու համար «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 30000 դրամով:

«Շիրակ» և «Շիրակ-2» թիմերի հայտերը ուշ ներկայացնելու (6 և 6 օր) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 60000 դրամով:

«Գանձասար-Կապան-2» թիմի հայտը ուշ ներկայացնելու (9 օր) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանվել 45000 դրամով:

«Լոռի» թիմի հայտը ուշ ներկայացնելու (6 օր) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան տուգանվել է 30000 դրամով:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է նաև 50000 դրամով` «Ալաշկերտի» հետ Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրի խաղի տեսագրությունը չներկայացնելու համար:

Եվս 10 հազար դրամով «Շիրակը» տուգանվել է ակումբի գրանցումից հանելու դիմումը 15 օրվա ընթացքում ՀՖՖ չներկայացնելու համար:

Տուգանվել են նաև «Արցախ» և «Արարատ» ակումբները` ընկերական խաղում մրցակիցների` իրար հարվածելու համար:

Նիստի ամբողջական արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: