Ռեալի կիսապաշտպանը բաց կթողնի Բարսելոնայի հետ հանդիպումը


Ռեալի կիսապաշտպանը բաց կթողնի Բարսելոնայի հետ հանդիպումը
Օգոստոս 9 23:15 2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի կարող օգնել իր թիմին Իսպանիայի Սուպերգավաթի` կատալոնական «Բարսելոնայի» հետ կայանալիք առաջին խաղում: Այս մասին հաղորդում է «AS»-ը:

31-ամյա խորվաթ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել հանդիպումն Իսպանիայի 2014թ. Սուպերգավաթի` Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ կայացած խաղի ընթացքում կարմիր քարտ ստանալու պատճառով:

Հիշեցնենք, որ Իսպանիայի 2017թ. Սուպերգավաթի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին, իսկ պատասխան հանդիպումը` օգոստոսի 17-ին: