Ինտերը հայտարարել է Էնրիկե Դալբերտի հետ պայմանագիր կնքելու մասին


Ինտերը հայտարարել է Էնրիկե Դալբերտի հետ պայմանագիր կնքելու մասին
Օգոստոս 9 19:07 2017

Իտալական «Ինտերը» հայտարարել է ֆրանսիական «Նիսի» պաշտպան Էնրիկե Դալբերտի հետ պայմանագիր կնքելու մասին:

23-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ 5-ամյա պայմանագիր է կնքել:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում բրազիլացի պաշտպանը մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 33 խաղի և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: