Զիդան. Իսկոն արժանի է պայմանագրի երկարաձգման


Զիդան. Իսկոն արժանի է պայմանագրի երկարաձգման
Օգոստոս 9 18:15 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ հաղթանակից հետո պատասխանել է այն հարցին, թե արդյոք Իսկոն արժանի՞ է պայմանագրի երկարաձգման:

Հիշեցնենք` մադրիդյան թիմը 2:1 հաշվով հաղթանակ տարավ, իսկ Իսկոն հեղինակեց իր թիմի գոլերից մեկը.

«Այո, այո, նա արժանի է դրան: Իր խփած գոլի համար, իր ունիկալ խաղաոճի համար:

Իսկոն ավելի ու ավելի լավն է դառնում»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Հիշեցնենք` ավելի վաղ անձամբ Իսկոն պատմել էր, որ շուտով կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ: 25-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: