Օբամայի դստեր ինքնամոռաց պարը բուռն քննարկումների առիթ է տվել համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)


Օբամայի դստեր ինքնամոռաց պարը բուռն քննարկումների առիթ է տվել համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)
Օգոստոս 9 14:46 2017

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դստեր՝ 19-ամյա Մալիայի արտառոց պարը, որի ժամանակ աղջիկն ընկնում է հատակին ու ինքնամոռաց թավալ գալիս, համացանցի օգտատերերի շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ուշագրավ կադրերն արվել են Չիկագոյում երաժշտական փառատոնի ժամանակ: Հայտնի է, որ նախկին նախագահի դստերն այսպես ոգևորել է The Killers խմբի ելույթը:

Պարբերականը մանրամասնում է, որ Մալիա Օբաման այնքան տարված է եղել իր պարով, որ նույնիսկ կորցրել է iPhone սմարթֆոնը:

Համերգից հետո աղջիկը գնացել է Apple Store խանութ, սակայն կորցրած հեռախոսի գաղտնաբառը չհիշելու և Apple ID չունենալու պատճառով, նրան չեն կարողացել օգնել: