Սարգսյան- Ալիև հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա այս պահին. Նալբանդյան


Սարգսյան- Ալիև հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա այս պահին. Նալբանդյան
Օգոստոս 9 13:42 2017

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռևս որեւէ կոնկրետ բան չկա: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշել է, որ այժմ հստակ է, որ սեպտեմբերին Նյու Յորքում լինելու է արտգործնախարարների միջևհանդիպում:

«Հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնք մենք բազմիցս ասել ենք՝ համապատասխան պայմաններ ստեղծել, որ առաջ տանենք բանակցային գործընթացը: Հեծանիվ հնարել դժվար է: Այն, ինչ որ կա, եղել է, դրա շուրջ մենք բանակցություններ ենք վարելու: Բանակցություններին այլընտրանք չկա»,- ասել է Նալբանդյանը: