«Ռեալը» պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը


«Ռեալը» պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը
Օգոստոս 9 04:43 2017

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում Մադրիդի «Ռեալը» Սկոպյեի «Ֆիլիպ II» ստադիոնում ընդունեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Խաղն ավարտվեց «արքայական ակումբի» հաղթանակով` 2:1:

Հանդիպման հաշիվը բացվեց 24-րդ րոպեին: Աչքի ընկավ «սերուցքայինների» կիսապաշտպան Կասեմիրոն:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Գարեթ Բեյլի փոխանցումից հետո Իսկոն հաշիվը դարձրեց 2:0: 62-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Այսպիսով, «Ռեալը» պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Մրցող թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ մեկնարկային կազմերով.

«Ռեալ». Նավաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Կրոս, Բենզեմա, Մոդրիչ, Բեյլ, Մարսելո, Կասեմիրո, Իսկո

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վալենսիա, Լինդելյոֆ, Սմոլինգ, Դարմիան, Մատիչ, Էրերա, Պոգբա, Մխիթարյան, Լինգարդ, Լուկակու

«Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 2:1

Գոլերը` Կասեմիրո (24), Իսկո (52) - Լուկակու (62)