Գալաթասարայի նախագահ. Մենք աշխատում ենք Թուրանի տեղափոխության վրա


Գալաթասարայի նախագահ. Մենք աշխատում ենք Թուրանի տեղափոխության վրա
Օգոստոս 8 19:04 2017

Թուրքական «Գալաթասարայի» նախագահ Դուրսուն Օզբեկը հասկացրել է, որ ակումբը մտադիր է պայմանագիր կնքել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանի հետ:

Ամենայն հավանականությամբ, թուրք ֆուտբոլիստը «Գալաթասարայում» հանդես կգա վարձակալական հիմունքներով:

«Արդան «Գալաթասարայի» երկրպագու է: Նա շատ է սիրում մեր ակումբը և պատրաստ է կրկին ծառայել մեզ:

Ցանկանում ենք, որ Արդան կարիերան ավարտի հենց «Գալաթասարայում»: Մենք աշխատում ենք նրա տեղափոխության վրա»,- նախագահի խոսքն է մեջբերում «AS»-ը: