Արցախում արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի աճ է գրանցվել


Արցախում արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի աճ է գրանցվել
Օգոստոս 8 16:08 2017

Արցախի Հանրապետությունում 2017 թ. առաջին կիսամյակում արտադրվել է 184.9 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.87%-ով, կամ 16.6 մլն կՎտժ-ով: Նույն ժամանակահատվածում երկրում սպառված էլեկտրաէներգիան կազմել է 166.8 մլն կՎտժ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 13.47 %-ով, կամ 19.8 մլն կՎտժ-ով:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Արցախում գործում են 16 հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Սարսանգի ՀԷԿ՝ 50 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 15 փոքր ՀԷԿ–եր՝ 56.4 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ: Միայն 2017 թ. շահագործման է հանձնվել 2 փոքր ՀԷԿ՝ Ջերմաջուր 10.3 ՄՎտ հզորությամբ) և Վիկինգ (1,8 ՄՎտ հզորությամբ) ՀԷԿ–երը: Հանրապետությունում իրականացվում են ևս 9 փոքր ՀԷԿ–երի կառուցման աշխատանքներ, որոնց էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալը կազմելու է շուրջ 263,02 մլն Կվտ/ժ: