«Ժողովուրդ». Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայերը


«Ժողովուրդ». Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայերը
Օգոստոս 8 19:53 2017

«Հայ զբոսաշրջիկների գերակշիռ մեծամասնությունը հանգիստն անցկացնելու հարցում շարունակում է նախապատվությունը տալ հարևան Վրաստանին. մարդիկ ոչ միայն գերադասում են այնտեղ անցկաց­նել իրենց արձակուրդները, այլև Եվրոպական երկրներ մեկնում են Թբիլիսիի կամ Քութաիսիի օդանավակա­յաններից: Պատճառը անհամեմատ ցածր գներն են. օրինակ՝ օգոստոսի 12-ից մինչև 20-ը Երևանից Աթենք ավիատոմսի գին առաջարկվում է 483 դոլարով, իսկ Թբիլիսիից նույն ուղղությամբ կարելի է մեկնել 365 դո­լարով, դեպի Իսպանիա Վրաստանից առաջարկվում է 545 դոլար, բայց Երևանից այն արժի 705 դոլարին համարժեք դրամ:

Երևանից դեպի Ֆրանիսա ուղղությունը մեկ անձի համար առաջարկվում է 531 դոլար, իսկ Վրաստանից՝ 443 դոլար: Հատկանշական է փաստը, որ Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ իրակա­նացնում է բաց երկնքի քաղաքականություն, բայց դրանից միայն շահում են ռուսական ընկերությունները, իսկ մյուսները աստիճանաբար դուրս են գալիս շուկայից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: