ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը եռյակի հայր է դարձել (լուսանկար)


ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը եռյակի հայր է դարձել (լուսանկար)
Օգոստոս 8 11:15 2017

Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունիսի 28-ին եռյակի հայր է դարձել: Այս մասին Ֆեսյբուքի իր էջում գրառում է արել դեսպան Մկրտչյանը:

Նա մասնավորապես գրել է.«Սիրելի՛ բարեկամներ, ուրախությամբ պետք է հայտնենք, որ ուղիղ 40 օր առաջ՝ հունիսի 28-ին Աստծո կամքով Երևանում լույս աշխարհ եկան մեր եռյակ զավակները՝ Աննան, Արմենն ու Ալեքսանդրը: Օգոստոսի 1-ի դրությամբ Աննան կշռում էր 2940 գր, Արմենը՝ 2870 գր, իսկ Ալեքսանդրը՝ 3100 գրամ: Այս հրաշք իրադարձությունը լիովին փոխել է մեր կյանքի ռիթմը, բազմապատկել մեր երջանկությունը: Մաղթում ենք երջանկություն և բարի բախտ բոլոր ընտանիքներին»:

Նշենք, որ դեսպանը ևս մեկ որդի ունի: