Ռեալը Դիբալայի տրանսֆերի դիմաց կառաջարկի Կովաչիչին և 85 մլն եվրո


Ռեալը Դիբալայի տրանսֆերի դիմաց կառաջարկի Կովաչիչին և 85 մլն եվրո
Օգոստոս 7 19:10 2017

Մադրիդի «Ռեալը» մտադիր է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը գործարք կատարել,- գրում է «Football Italia»-ն:

Ըստ աղբյուրի` «սերուցքայինները» մտադիր են Թուրինի «Յուվենտուսին» առաջարկել Մատեո Կովաչիչին և 80-85 մլն եվրո Պաուլո Դիբալայի տրանսֆերի դիմաց:

Նշենք, որ արգենտինացի երիտասարդ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան», որը, ըստ շշուկների, «ծեր սինյորային» առաջարկել է 120 մլն եվրո:



loading...